Իրանը դադարեցնում է վիզաների տրամադրումն ԱՄՆ–ին՝ ի պատասխան Թրամփի հրամանի
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է վիզաների տրամադրումն ԱՄՆ–ին՝ ի պատասխան ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ նոր հրամանի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Եթե լինեն բացառություններ, դրանք կուսումնասիրվեն Իրանի ԱԳՆ–ի կողմից, դրանից հետո որոշում կկայացվի»,–հայտարարել է Զարիֆը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր հրամանագիրն ԱՄՆ գնալու արգելք չէ բոլոր մահմեդականների համար, և մեղադրել էր ԶԼՄ–ին իր որոշման սխալ մեկնության համար։

7or.am