Լրահոս

31.01.2017 15:20


ԵՄ հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ է ձևավորվել

ԵՄ հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ է ձևավորվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Եվրամիության հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ է ձևավորվել։

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները»,–ասվում է հրամանագրում։

Այս խորագրի վերջին նյութերը