Աշխարհ

31.01.2017 14:50


Մամեդյարով. «Գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան կազատագրենք «օկուպացված տարածքները»»

Մամեդյարով. «Գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան կազատագրենք «օկուպացված տարածքները»»

Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Ջաբրայիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղը վերականգնելու հարցով: Ադրբեջանական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Մամեդյարովը դա համարել է «ադրբեջանական տարածքի» «դեօկուպացման» առաջին քայլ:

«Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես չեմ կասկածում, որ գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան մենք կազատագրենք «օկուպացված տարածքները»: Դա վաղ թե ուշ տեղի կունենա», - հայտարարեց նա:

Մամեդյարովը նաև շնորհակալություն է հայտնել քաթարցի իր գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը