ԽՍՀՄ-ում պրոլետարիատին առանձնահատուկ տեղ էր տրվում: Ասում էին, որ դա ամենաառաջադեմ դասակարգն է: Ճիշտ է, իրական կյանքում բանվորը հեչ էլ առաջադեմ վիճակում չէր ու չէր էլ կարող լինել, սակայն կոմունիստական ագիտպրոպը ձևականորեն պահպանում էր մարքսիզմի տառը և հանրությանը մատուցում բանվորի հերոսական կերպարը:
Պարգևներ ու մրցանակներ էին սահմանվում լավ աշխատող բանվորների անուններով: Խրախուսվում էր պլանի և նորմատիվների գերակատարումը: Այդ առումով հայտնի էր «ստախանովյան շարժումը»:
Բանվոր Ստախանովը նորմատիվները մի քանի անգամ գերազանցած հանքափոր էր: Նա, կներեք արտահայտությանս, էշի պես աշխատել էր և մեկ հերթափոխի ժամանակ 7-ի փոխարեն տվել էր 102 տոննա քարածուխ: Միֆ էր դա թե իրականություն, էական չէ: Էականն այն է, որ կոմունիստական վարչակարգը ստախանովյան շարժման «փիառ»-ով էր զբաղված, քանզի խնդիր էր դրել ստախանովների միջոցով հասնել Արևմուտքին:
Ստախանովները շատ էին, բայց որակի փոխարեն քանակի վրա շեշտը դնող ԽՍՀՄ տնտեսությունը, բնականաբար, երկար չձգեց և փլուզվեց:
Թվում էր, թե նորանկախ Հայաստանը պետք է հաշվի առնի ԽՍՀՄ փորձը, պահպանի այն դրականը, որ կար, դեն նետի բացասականը և դառնա ժամանակակից պետություն, սակայն եղավ ճիշտ հակառակը, ու դեռ մի բան էլ արատները խորացան:
Հիմա հասել ենք այնտեղ, որ ստախանովներին փոխարինել են ընտրությունների ժամանակ «ձեն բերող տղերքը»: Իսկ դա նշանակում է, որ ապամոնտաժված բանվորի արձանի փոխարեն Երևանի 1-ին մասում կարող է հայտնվել «ձեն բերող տղու» կամ, այսպես կոչված, «տասովշիկի» արձանը:
«Ռեյտինգային» թեկնածուն է դառնում մեր ժամանակների հերոսը:
«Ձեն բերող տղու» արձանը

Կորյուն Մանուկյան