Ատոմ Էգոյան․ «Եթե պետք լինի, ընտրություններից հետո դուրս կգանք փողոց»
Սփյուռքահայ հայտնի մտավորականների կողմից ձևավորված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու մասին հայտարարել էր անցած տարեվերջին։
Սփյուռքահայ մշակութային գործիչները միայն առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելով չեն սահմանափակվի: Նրանք կշարունակեն իրենց ներգրավվածությունը նաև հետընտրական շրջանում։ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած համաժողովին ասել է, թե իրենց համար ապրիլյան ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։ Այս մասին հայտնում է Ազատություն-ը։
«Պետք չէ կարծել, որ ընտրության արդյունքներն են որոշելու մեր մասնակցության աստիճանը: Ո՛չ, դա կարճատեսություն է, մենք պետք է կառավարենք ակնկալիքները։ Իրական ճգնաժամը հետևյալն է՝ մենք գիտենք, թե ինչ է լինելու ընտրություններում և մենք պետք է չհամակերպվենք արդյունքների հետ: Մենք պետք է դժգոհենք այն փաստից, որ քաղաքական պատճառներով բանտերում գտնվող մարդիկ կան, մենք պետք է դժգոհ լինենք, որ ճնշումների պատճառով չկա օրինական այլընտրանք»,- նշել է Էգոյանը:
Նրա խոսքով, հայաստանյան կյանքին նոր որակ հաղորդելու, ավելի խորը մասնակցություն ցուցաբերելու ժամանակն է, և դրա խորհրդանիշն էր անցած հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած ցույցի ժամանակ իր կնոջը՝ Արսինե Խանջյանին բերման ենթարկելը:
«Մեր մասնակցությունը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի ներկա իշխանության կողմից, որպես ապրիլի 2-ին իր հաղթանակի օրինականացում: Մենք ներգրավվել ենք, որպեսզի ապագայում այլընտրանք ձևավորվի։ Եկեք մեր մասնակցությունն իրական դարձնենք և լսենք այն կոչը, որն ուղղված է մեզ: Եկեք գնանք այնտեղ, եկեք նստենք փողոցներում, եթե դրա կարիքը լինի: Եկեք ասենք, որ մենք սրա մի մասն ենք»,- նաև հայտարարել է Էգոյանը:
«Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Մանրամասները՝ Ազատություն-ում։