Երկու ամիս առաջ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը խոսեց նաև «աչք ծակող խնդիրների» մասին, որոնք նկատել է կուսակցականների շրջանում:
ՀՀԿ ղեկավարը հայտարարեց. «Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը։ Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա՝ առնվազն արդար չէ»։
Թե ինչու էր այդ ամենն ասում ՀՀԿ-ականներին, հասկանալի չէր, քանզի ընդամենը երկու ամիս հետո ՀՀԿ խորհրդի նիստում նույն Սերժ Սարգսյանն անձամբ ի ցույց դրեց իր «հղկված» խոսելաոճը: Այդ նիստում անուններ չնշելով՝ ՀՀԿ ղեկավարը անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշմանը՝ նշելով հետևյալը. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Ի դեպ, Սարգսյանի այս «խոսելաձևը» ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ՀՀԿ-ից հեռացած, հեռանալ պատրաստվող, ինչպես նաև կառավարման համակարգից հեռացած և քաղաքականություն մուտք գործած դեմքերին է վերաբերում: Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարն այն, ինչ ասում էր կուսակիցներին հոկտեմբերյան համագումարի ամբիոնից՝ հիմա ինքն է հանդես գալիս ուժի դիրքերից՝ հրապարակային խոսքում թույլ տալով անզգուշություն ընդդիմախոսների հասցեին: Սա այն դեպքում, երբ վերջիններս հեռանալուց հետո դեռ ոչ մի ավելորդ խոսք թույլ չէին տվել ոչ ՀՀԿ-ի, և ոչ էլ նրա ղեկավարի հասցեին: Սարգսյանի՝ ընդդիմախոսներին «չորացնող» խոսքից հետո էլ վերջիններս առանձնապես վիրավորական կամ քամահրական բառ չարտահայտեցին (հասկանալի է, չցանկացան իջնել նրա մակարդակին կամ հարցը տեղափոխել անձնական դաշտ):
Այն, որ ՀՀԿ ղեկավարն իր հրապարակային խոսքը շատ է «հղկել», դա ապացուցելու կարիք չկա. այդ «հղկված» խոսքը ավելի քան ութ տարի զվարճացնում է հանրությանը: Սակայն, ՀՀԿ խորհրդի նիստում նա հերթական անգամ կուսակիցներին օրինակ ծառայեց՝ սեփական մեկնաբանությունը հնչեցնելով Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշման կապակցությամբ՝ ասելով, թե չի ողջունում Ծառուկյանի վերադարձը: Այո՛, այո՛, ընդդիմախոսներին պատասխանելիս Սարգսյանի խոսքում «հանդուրժողականություն և բարություն» չտեսնելն «առնվազն արդար չէ»: Պարզապես, մենք չենք զգում, թե նա որքա՜ն գերազանց է կատարում «տնային աշխատանքը» (դարձյալ իր բառերն են)՝ ամեն ժամ «հղկելով» իր հրապարակային «խոսելաձևն ու խոսքի ոճը»:
Նկատենք նաև, որ Սարգսյանի համար գոյություն ունեն ընտրյալ «ընդդիմախոսներ», որոնց մասին բառ իսկ չի արտաբերում, որպեսզի իմանանք՝ վերջիններիս դեպքո՞ւմ էլ է այդպես «հղկված» խոսում: Այն է՝ չի ողջունում ու չորացնում է:
Սերժ Սարգսյանն ի ցույց դրեց իր «հղկված» խոսելաոճը

Կիմա Եղիազարյան