Լրահոս

30.01.2017 13:51


Է. Վարդանյան. «Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի»

Է. Վարդանյան. «Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը «Zham.am»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը խորհրդարանական ընտրությունների օրվա կապակցությամբ:

–Տիկի՛ն Վարդանյան, Դուք հանդես էիք եկել հայտարարությամբ՝ հիմնավորելով, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Օրերս Դ. Հարությունյանը հանդես եկավ պատասխան պարզաբանմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

–Դավիթ Հարությությանի ներկայացրած պատասխանը իրականում Սահմանադրության մեկանաբանություն է և ոչ թե իրավական հիմնավորում: Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի, այդ թվում՝ Կառավարության ներկայացուցիչը, և ոչ էլ ես: Ներսահմանադրական բովանդակային անհամապատասխանությունը չի կարող մեկնաբանվել՝ ելնելով որևէ նորմի կիրառման նպատակահարմարությունից: Հիշեցնեմ, որ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է բացառապես Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը