Սուրեն Զոլյան. «Այս Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր»
Քաղաքագետ Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2015թ. ընդունված Սահմանադրությունը կոչված է ամրապնդելու Սերժ Սարգսյանի իշխանությունը:
–Մեր ժողովրդի համար ողբերգական դեկտեմբերի 7-ին գումարվեց ևս մեկը՝ Սահմանադրության «ընդունումը»: Այս Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր: Անցած տարի մենք դա տեսանք, դրա հետ ինչ-որ չափով կապված են ապրիլյան պատերազմը, հուլիսյան ապստամբությունը, հետագա տնտեսական անկումը և այլն, և այլն: Դուք կարող եք ասել՝ ի՞նչ կապ ունի, ասեմ՝ այս Սահմանադրությունը գրվել է, որ ամրապնդվի գործող նախագահի իշխանությունը, ինչը հակասում է երկրի զարգացման բոլոր տենդենցներին,-ասել է Զոլյանը:

7or.am