Կարծիք

30.01.2017 11:23


«Տերն ու ծառայի» կարգավիճակն ընդունած Հարությունյանը

«Տերն ու ծառայի» կարգավիճակն ընդունած Հարությունյանը

Ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը բացառապես Սերժ Սարգսյանի ցանկությունն է. Սահմանադրությունը, օրենքի խախտել-չխախտելն այստեղ կապ չունեն, սա Սերժի «պատվի» հարցն է:
Սահմանադրության նորմի խախտումը՝ հեչ, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելը՝ հեչ, կարևորը՝ Սերժի վերարտադրության մեխանիզմն աշխատի, և որքան հնարավոր է՝ շուտ վերարտադրվի:
Եվ այս համատեքստում Դավիթ Հարությունյանին մեղադրել պետք չէ. Հարությունյանը, ով չի համարում՝ ապրիլի 2-ին ըտրություններ նշանակելը հակասահմանադրական է, կարող է մեզ ապացուցել, որ ցանկացած օր էլ կարող են ընտրություն նշնակել, միայն թե Սերժ Սարգսյանը ցանկանա և հրամայի: «Տերն ու ծառայի» կարգավիճակն ընդունած Հարությունյանը մեզ այնպես է կհիմնավորի, որ ծառան ճիշտ է, որ ապուշ կտրած կմնանք: Օրենքն էլ թող մնա. ուրիշ դեպքերի համար կօգտագործենք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը