Աշխարհ

30.01.2017 10:41


Իրաքում կոչ են արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր

Իրաքում կոչ են արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր

Իրաքի խորհրդարանի օտարերկրյա գործերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 7 մահմեդական երկրի, այդ թվում՝ Իրաքի փախստականների մուտքն արգելող հրամանի։ Այս մասին հայտնում է AFP–ն։

Իրաքի շիա մահմեդականների հոգեւոր առաջնորդներից մեկը՝ Մուքթադ աս Սադրը, Թրամփի որոշումն անվանել է «մեծամիտ»։

«Մինչեւ մահմեդականների համար ԱՄՆ մուտքն արգելելը՝ ձեր քաղաքացիներին այստեղից տարեք»,- ասել է աս Սադրը։

Հիշեցնենք՝ Թրամփի նոր հրամանագրով՝ 120 օրով դադարեցվում է փախստականների ընդունելությունն ԱՄՆ, 90 օրով արգելվում է Իրանի, Իրաքի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքը երկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը