Հետխորհրդային ողջ տարածքում, չհաշված հատուկենտ բացառությունները, համատարած դեմոկրատուրա է տիրում։ Քաղաքագիտությանն անհայտ այս տերմինի բացատրությունն առավել քան հասկանալի է։
Խորհրդային կայսրության ակնհայտ բռնապետական` դիկտատուրային կառավարման մոդելին ավելացնելով հետխորհրդային ազատատենչ հովերից ժառանգություն մնացած դեմոկրատական արտաքին փաթեթավորումը՝ արդյունքում ստանում ենք 21-րդ դարին հարիր, բոլորովին նոր վարչաքաղաքական կացութաձև, որն իր հոռի և խեղաթյուրված դրսևորումներով հանդերձ՝ միևնույն ժամանակ, բավականին կենսունակ վարքագիծ է դրսևորում։
Ի՞նչ է իրականում դեմոկրատուրան։ Համաշխարհային նմանատիպ գործընթացները չշահարկելու համար փորձենք այս տերմինի բացատրությունը տալ մեր` հայաստանյան իրականության շրջանակներում։
20-րդ դարավերջի աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների և ժողովրդավարության արևմտյան արժեհամակարգի ու ավտորիտար կառավարման չինովնիկական կադրերի համադրությամբ երկրի ղեկին տիրանալու յուրահատուկ իրավիճակում հայտնված Հայաստանը դեմոկրատուրայի տիպիկ օրինակ է։
Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության մասին դե յուրե փաստաթղթային ամբողջական հիմքով, մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության համար ամենաբարենպաստ պայմանների ստեղծման մասին օրենսդրական հավաստիացումներով, հակամենաշնորհային քաղաքականության և բազմակարծության ու բազմակուսակցականության խրախուսման մասին տեսական ձևակերպումներով, իշխանությունը ժողովրդին հանձնելու և քաղաքական թիմերը, այդ նույն ժողովրդի շահերին ծառայեցնելու մասին սահմանադրական դրույթներով ապահովված է «դեմոկրատուրայի» գուցեև առաջին, սակայն իրականում ընդամենը ձևական` դեմոկրատական բաղադրիչը։
Տերմինի իրական և հիմնական բաղադրիչը դիկտատուրան է։ Դրա կենսապահովման համար ամենակարևոր գործիքները մարտնչող չինովնիկությունն ու պետական բյուջեի՝ մեկ կենտրոնից ղեկավարվող «դելյոժն» է։ Տվյալ իրավիճակում չինովնիկությանը վերապահված է վարչական ռեսուրսի կիրառմամբ կառավարման ուղղաձիգ բուրգի անսասան կենսունակության ապահովումը, իսկ պետական բյուջեի «դելյոժով» իրականացվում է կերակրատաշտի թուլաբաժիններն ընդունած «դաբրոյածին» խամաճիկների անվերջ ստորացման ու վարկաբեկման միապետական գործընթացը։
Դեմոկրատուրայի ամենացինիկ և վտանգավոր դրսևորումը, որը, միևնույն ժամանակ, նաև ամենադիտարժանն ու տպավորիչն է, դեմոկրատական նորմերի բացահայտ խախտմամբ, բայց, միևնույն ժամանակ, դեմոկրատական «թափանցիկությամբ»՝ ի լուր անվստահության ու անտարբերության մեջ ընկղմված ժողովրդի, իշխանության թևերի «տարանջատման», ընտրովի ու նշանակովի պաշտոնների աճուրդային բաշխման, սահմանադրական նորմերի ուղղակի ոտնահարմամբ կազմակերպված բացօթյա և դահլիճային շոուներն են: Դրանց կիրառմամբ, մատնանշելով կառավարման բուրգի կենսունակությունն ապահովող բոլորին հայտնի «ատկատները» և անարդյունավետ ու խայտառակ վարչարարությունը՝ աղաղակող անճարակությամբ կոչ է արվում միակուսակցական ստորադասներին դառնալ դաշնակիցներ։
Դեմոկրատիայի տեսանկյունից ապահովելով ինքնաքննադատության և բարեփոխումներին միտված ժողովրդահաճո և վարկատու արևմտահաճո «հաստատակամությունը»՝ դիկտատուրայի տեսակետից ապահովվում են «յուրայիններին» հերթական անգամ «շողուլի բերելու», հնարավոր ինքնագործ հավակնությունները օրորոցում խեղդելու, պատասխանատվության կոլեկտիվ` դաշնակցային ձևաչափ, և որ ամենակարևորն է` որոշումներ կայացնելու, ներում շնորհելու և պատժելու բացառիկ իրավունքի մասին հիշատակման անհրաժեշտ և պարտադիր պայմանները։
Այս պատճառներն են, որ ապահովում են հետխորհրդային ժամանակաշրջանի դեռևս ամենակենսունակ կացութաձևի` դեմոկրատուրայի շարունակականությունը։ Ժողովրդավարական փաթեթավորմամբ վարչարարությունը և´ դիտարժան է, և´ միշտ մանևրելու ու վարկավորվելու հնարավորություն է ընձեռում։
Դեմոկրատուրա

Արտակ Բշտիկյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ