Լրահոս

10.01.2010 12:24

«Հո հա՞վ չենք»

«Հո հա՞վ  չենք»

Այն պահին, երբ «7օր»-ի թղթակիցը Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցում  տեղակայված 10/31 ընտրական տեղամասում էր, «3082 S» պետհամարանիշով Գազել մակնիշի մեքենայով մարդկանց մոտ 25 հոգանոց խումբ է բերվել ընտրատեղամաս։ Դրանից հետո ընտրողները նույն մեքենայով հեռացել են։ «7օր»-ի այն հարցին, թե ո՞վ է իրենց բերել՝ պատասխանել  են՝ հարևանը։ Քաղաքացիները նշել են, որ իրենք բոլորը Վերին անտառային թաղամասից են։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք իրենց ասվել է, թե ում օգտին պետք է քվեարկել Վերին անտառայինի բնակիչ Մանյա Սերոբյանն ասել է. «Իհարկե, ո՛չ։ Հո հա՞ վ  չենք։ Ամեն ինչը պետք է ասելո՞վ լինի։ Մարդկանց ցանկությունն է, ում ընտրել, ում ոչ»։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։