Մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում
Ծանոթներիցս մեկը հարցրեց, թե ես ինչպես եմ պատկերացնում արցախյան հարցի լուծումը: Պատասխանեմ: Շատ բան կախված է նրանից, թե մարդիկ ինչ են հասկանում լուծում ասելով: Իդեալական առումով լուծում կարող է լինել, ասենք, Սատյա յուգայի ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ և կենդանիներն իրար հետ հաշտ ու խաղաղ կլինեն, և երեխաները վագրերի հետ գործնագործ կխաղան: Բայց դա միայն մասամբ է մեզանից կախված, կամ, կարելի է ասել, կախված չէ, ինչպես մեզանից կամ օթերևութաբան Գագիկից (ազգանունը չեմ հիշում) կախված չէ գարնան գալուստը: Սակայն երբ գալիս է գարունը, ինքն իր հետ բերում է նաև լուծումներ, որոնք դժվար էր պատկերացնել ձմեռ ժամանակ, և գարնան հետ ձմեռվա խնդիրները դադարում են խնդիր լինել: Իսկ հիմա Սատյա յուգան մի կողմ թողնենք ու վերադառնանք Կալի յուգա և դատենք այս ժամանակաշրջանի տրամաբանության մեջ: Մենք մոտ 22 տարի առաջ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ: Հիմա կարող է մեկը կհարցնի՝ «բա եթե լուծել ենք, ինչու՞ են սահմանին զինվորներ զոհվում»: էդ նույն տրամաբանությամբ էլ ես իրեն կհարցնեմ՝ եթե, ասենք, մի տասնհինգ տարի առաջ չէին զոհվում, արդյոք դա նշանակում էր, թե այդ ժամանակ լուծվա՞ծ էր Արցախի հարցը: Մեկ ուրիշն էլ, չհամաձայնվելով իմ հետ, կասի՝ «Արցախի հարցը կարող ենք համարել լուծված, եթե նրա սահմանները միջազգայնորեն և այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, ճանաչվեն»: Բայց ես հակաճառելու տեղ ունեմ ու կասեմ՝ «միջազգայնորեն ճանաչված և ընդունված էին Սիրիայի պետական սահմանները, այդ թվում նաև՝ Թուրքիայի կողմից, բայց տակավին վերջերս թուրքական տանկերը հատեցին այդ սահմանը»: Էս երկրագունդը լիքն է չլուծված և սառեցված կոնֆլիկտներով, ինչպես լիքն է հանգած և չհանգած հրաբուխներով, թեև հրաբխագետներն ասում են, որ չկան 100%-ով հանգած հրաբուխներ, որոնք մեկ էլ իրենց հասկանալի տրամաբանությամբ մի տեղ բխում են, մի տեղ՝ մարում: Նույնն էլ կոնֆլիկտներն են: Հիմա Արցախի դեպքում երկու ժողովուրդները հավակնում են նույն տարածքի վրա պետականություն ունենալուն: Մենք ասում ենք՝ «Ղարաբաղը մերն է», իրենք՝ թե բա՝ «Ղարաբաղ բիզիմդիր», թեև երբեք իրենցը չի եղել, բայց դա չէ հիմա կարևորը: Հիմա ադրբեջանցիք մի երկու կոպեկ են ղրաղ դրել, զենք առել ու ասում են՝ «Ղարաբաղը տվե՛ք, թե չէ հենա կացինը սրել եմ»: Որոշներն էլ ախմախ կկվի պես մտածում են՝ մի քանի շրջան տանք ու հաշտվենք «աղվեսի» հետ: Բայց մինչև աղվեսին չտանես շան բերանը չտաս, ինքը չի համաձայնվելու հաշտության: Ես էլի եմ ասում՝ մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում, որը հնարավոր է Հայաստանի հզորացմամբ: Եթե ուժեղ չեղանք, վրացիք էլ Լոռին են ուզելու: Հիմա Կարեն Կարապետյանի ոճով՝ «Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հզորանալ առանց Ադրբեջանի հետ հաշտության»,– «Այո՛, կարող է»: Վերջին հաշվով, հիմա Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտ չեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանները: Մենք ունենք բաց սահմաններ Վրաստանի և Իրանի հետ, որը մեզ լիովին բավարար է մեր տնտեսության զարգացման համար: Մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկը ՏՏ ոլորտն է, որն ապահովում է մեր համախառն արդյունքի 6%-ը և կարող է աճել մինչև 18-20%՝ հասնելով եվրոպական մակարդակի, իսկ իր համար մեկ է՝ Ալիևը կամ էրդողանը սահմանը բա՞ց, թե՞ փակ են պահում: Տուրիզմն էլ կարող է շատ լավ զարգանալ առանց Ադրբեջանի հետ բաց սահմանների: Մեր երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, էս վերջերս տուրիզմի միջազգային շուկայում շատ հետաքրքիր են դարձել, և դա բխում է մեր շահերից: Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմաններով հանդերձ՝ Հայաստանում զբոսաշրջիկների թիվը, 1998-ի հետ համեմատած, աճել է մոտ 20 անգամ: Հայաստանը (Արցախը չհաշված) հիմա գյուղատնտեսական նպատակներով օգտագործում է այդ առումով պիտանի 300 հազար հեկտար հողատարածքից 150 հազարը: Եթե նույնիսկ այդ ամբողջ հեկտարներն էլ օգտագործի, ապա այն իրացման պրոբլեմ չունի ճիշտ կազմակերպման դեպքում նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում: Մի խոսքով, Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և քաղաքական անկատար համակարգը, որոնք ավելի կխորանան և անկատար կդառնան հողատվության դեպքում:
Մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում
Ծանոթներիցս մեկը հարցրեց, թե ես ինչպես եմ պատկերացնում արցախյան հարցի լուծումը: Պատասխանեմ: Շատ բան կախված է նրանից, թե մարդիկ ինչ են հասկանում լուծում ասելով: Իդեալական առումով լուծում կարող է լինել, ասենք, Սատյա յուգայի ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ և կենդանիներն իրար հետ հաշտ ու խաղաղ կլինեն, և երեխաները վագրերի հետ գործնագործ կխաղան: Բայց դա միայն մասամբ է մեզանից կախված, կամ, կարելի է ասել, կախված չէ, ինչպես մեզանից կամ օթերևութաբան Գագիկից (ազգանունը չեմ հիշում) կախված չէ գարնան գալուստը: Սակայն երբ գալիս է գարունը, ինքն իր հետ բերում է նաև լուծումներ, որոնք դժվար էր պատկերացնել ձմեռ ժամանակ, և գարնան հետ ձմեռվա խնդիրները դադարում են խնդիր լինել: Իսկ հիմա Սատյա յուգան մի կողմ թողնենք ու վերադառնանք Կալի յուգա և դատենք այս ժամանակաշրջանի տրամաբանության մեջ: Մենք մոտ 22 տարի առաջ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ: Հիմա կարող է մեկը կհարցնի՝ «բա եթե լուծել ենք, ինչու՞ են սահմանին զինվորներ զոհվում»: էդ նույն տրամաբանությամբ էլ ես իրեն կհարցնեմ՝ եթե, ասենք, մի տասնհինգ տարի առաջ չէին զոհվում, արդյոք դա նշանակում էր, թե այդ ժամանակ լուծվա՞ծ էր Արցախի հարցը: Մեկ ուրիշն էլ, չհամաձայնվելով իմ հետ, կասի՝ «Արցախի հարցը կարող ենք համարել լուծված, եթե նրա սահմանները միջազգայնորեն և այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, ճանաչվեն»: Բայց ես հակաճառելու տեղ ունեմ ու կասեմ՝ «միջազգայնորեն ճանաչված և ընդունված էին Սիրիայի պետական սահմանները, այդ թվում նաև՝ Թուրքիայի կողմից, բայց տակավին վերջերս թուրքական տանկերը հատեցին այդ սահմանը»: Էս երկրագունդը լիքն է չլուծված և սառեցված կոնֆլիկտներով, ինչպես լիքն է հանգած և չհանգած հրաբուխներով, թեև հրաբխագետներն ասում են, որ չկան 100%-ով հանգած հրաբուխներ, որոնք մեկ էլ իրենց հասկանալի տրամաբանությամբ մի տեղ բխում են, մի տեղ՝ մարում: Նույնն էլ կոնֆլիկտներն են: Հիմա Արցախի դեպքում երկու ժողովուրդները հավակնում են նույն տարածքի վրա պետականություն ունենալուն: Մենք ասում ենք՝ «Ղարաբաղը մերն է», իրենք՝ թե բա՝ «Ղարաբաղ բիզիմդիր», թեև երբեք իրենցը չի եղել, բայց դա չէ հիմա կարևորը: Հիմա ադրբեջանցիք մի երկու կոպեկ են ղրաղ դրել, զենք առել ու ասում են՝ «Ղարաբաղը տվե՛ք, թե չէ հենա կացինը սրել եմ»: Որոշներն էլ ախմախ կկվի պես մտածում են՝ մի քանի շրջան տանք ու հաշտվենք «աղվեսի» հետ: Բայց մինչև աղվեսին չտանես շան բերանը չտաս, ինքը չի համաձայնվելու հաշտության: Ես էլի եմ ասում՝ մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում, որը հնարավոր է Հայաստանի հզորացմամբ: Եթե ուժեղ չեղանք, վրացիք էլ Լոռին են ուզելու: Հիմա Կարեն Կարապետյանի ոճով՝ «Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հզորանալ առանց Ադրբեջանի հետ հաշտության»,– «Այո՛, կարող է»: Վերջին հաշվով, հիմա Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտ չեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանները: Մենք ունենք բաց սահմաններ Վրաստանի և Իրանի հետ, որը մեզ լիովին բավարար է մեր տնտեսության զարգացման համար: Մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկը ՏՏ ոլորտն է, որն ապահովում է մեր համախառն արդյունքի 6%-ը և կարող է աճել մինչև 18-20%՝ հասնելով եվրոպական մակարդակի, իսկ իր համար մեկ է՝ Ալիևը կամ էրդողանը սահմանը բա՞ց, թե՞ փակ են պահում: Տուրիզմն էլ կարող է շատ լավ զարգանալ առանց Ադրբեջանի հետ բաց սահմանների: Մեր երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, էս վերջերս տուրիզմի միջազգային շուկայում շատ հետաքրքիր են դարձել, և դա բխում է մեր շահերից: Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմաններով հանդերձ՝ Հայաստանում զբոսաշրջիկների թիվը, 1998-ի հետ համեմատած, աճել է մոտ 20 անգամ: Հայաստանը (Արցախը չհաշված) հիմա գյուղատնտեսական նպատակներով օգտագործում է այդ առումով պիտանի 300 հազար հեկտար հողատարածքից 150 հազարը: Եթե նույնիսկ այդ ամբողջ հեկտարներն էլ օգտագործի, ապա այն իրացման պրոբլեմ չունի ճիշտ կազմակերպման դեպքում նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում:
Մի խոսքով, Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և քաղաքական անկատար համակարգը, որոնք ավելի կխորանան և անկատար կդառնան հողատվության դեպքում:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից