Կարծիք

30.01.2017 09:16


Կա մեծ հավանականություն, որ լինի երկրորդ փուլ

Կա մեծ հավանականություն, որ լինի երկրորդ փուլ

Ֆրանսիայի սոցիալիստները՝ որպես նախագահի թեկնածու, ընտրել են ակնհայտ դժգույն մի դեմքի, որպեսզի նա ընտրություններում որևէ շանս չունենա ու պարտվի, այսինքն՝ հանկարծ երկրորդ փուլ դուրս չգա։
Ինչի՞ համար։
Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առաջին փուլով նախագահ չի ընտրվելու։ Երկրորդ փուլի ժամանակ եթե Լե Պենը դուրս գա սոցիալիստի հետ, ապա աջերի մեծ մասը ձայն կտա Լե Պենին, որ սոցիալիստները չհաղթեն, և Լե Պենի նախագահ դառնալու հավանականությունը դառնում է հավանական։ Իսկ եթե Լե Պենը երկրորդ փուլ դուրս գա աջ թեկնածուի՝ Ֆիոնի հետ, ապա ձախերի ճնշող մեծամասնությունը կքվեարկի Ֆիոնի օգտին, որպեսի Լե Պենը չհաղթի։ Այսինքն, հիմա սոցիալիստները ստիպված աշխատում են Ֆիոնի համար։
Այս սցենարն ինձ դեռևս երկու տարի առաջ բացատրել և կանխատեսել է մի ֆրանսիացի՝ Ֆրանսիայի ընտրությունների մի փորձառու գիտակ, որը խոհանոցին ներսից է տեղյակ։ Ամեն ինչ գնում է առնվազն երկու տարի առաջ գծված սցենարով։
Ինչի՞ համար եմ սա գրում։
Եկող խորհրդարանական ընտրություններին կա մեծ հավանականություն, որ լինի երկրորդ փուլ, որից հետո, ըստ մեծ հավանականության, ՀՀԿ֊ն կպարտվի մի շարք պատճառներով, որի մասին կարելի է առանձին խոսել։ Այսինքն, ՀՀԿ֊ի շանսն առաջին փուլում կայուն մեծամասնություն հավաքելն է՝ ցանկացած միջոցներով, ինչի համար էլ տեղամասերում նկարահանումները փորձում են տապալել։ Սակայն, այնուամենայնիվ, առաջին փուլում կայուն մեծամասնություն հավաքելն իրենց համար շատ դժվար կլինի։
Հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք ձևավորվող կոալիցիաները ֆրանսիականի նման սցենարների մասին մտածե՞լ են, թե ոչ։ Դժվար...

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը