Հայաստանը դարձել է աշխարհի ամենամեծ սահադաշտը: Երկրի հիվանդանոցներում գիպսի դեֆիցիտ կա: Ոտքի, ձեռքի, տազի, գլխի և ուսի կոտրվածքներով առաջ ենք անցել աշխարհի 189 երկրներից և զբաղեցրել ենք առաջին հորիզոնականը: Մտածողությամբ «ինվալիդ» իշխանությունները ձյունն ու սառույցը չմաքրելով ժողովրդին են սարքել հաշմանդամ... Չեն մաքրում, գոնե չմուշկներ բաժանեն՝ ազգովի «ֆիգուրնի կատանիա» կազմակերպենք... Եթե ավելի լուրջ, ապա իշխանությունները հանկարծ որոշել են անցնել «խնայողական ռեժիմի»: Նախ՝ Տարոն Մարգարյանն ասաց, թե Նոր տարվա տոնակատարությունները շատ զուսպ են անելու: Այդպես էլ եղավ. իրենց «բերանից կտրեցին» ու շատ համեստ արեցին: Փողոցներն էլ օրերով չեն մաքրում, Բանակի օրը քաղաքն անհրապույր ու գորշ էր, ոչ մի արտաքին ձևավորում, որը կհիշեցներ տոնի մասին... Ամեն ինչում, ամեն տեղ խնայում են ու այդ գումարները հավաքում են, որպեսզի, հասկանում եք, էլի...որպեսզի «անբիծ» ընտրություններ անցկացնեն.. Էս անգամ շատ փող է պետք, շա՜տ...Այնքան շատ, որպեսզի կարողանան իրենց վարկանիշը զրոյից գոնե մի քիչ բարձրացնել...
Էս անգամ շատ փող է պետք, շա՜տ
Հայաստանը դարձել է աշխարհի ամենամեծ սահադաշտը:
Երկրի հիվանդանոցներում գիպսի դեֆիցիտ կա:
Ոտքի, ձեռքի, տազի, գլխի և ուսի կոտրվածքներով առաջ ենք անցել աշխարհի 189 երկրներից և զբաղեցրել ենք առաջին հորիզոնականը:
Մտածողությամբ «ինվալիդ» իշխանությունները ձյունն ու սառույցը չմաքրելով ժողովրդին են սարքել հաշմանդամ...
Չեն մաքրում, գոնե չմուշկներ բաժանեն՝ ազգովի «ֆիգուրնի կատանիա» կազմակերպենք...
Եթե ավելի լուրջ, ապա իշխանությունները հանկարծ որոշել են անցնել «խնայողական ռեժիմի»:
Նախ՝ Տարոն Մարգարյանն ասաց, թե Նոր տարվա տոնակատարությունները շատ զուսպ են անելու: Այդպես էլ եղավ. իրենց «բերանից կտրեցին» ու շատ համեստ արեցին: Փողոցներն էլ օրերով չեն մաքրում, Բանակի օրը քաղաքն անհրապույր ու գորշ էր, ոչ մի արտաքին ձևավորում, որը կհիշեցներ տոնի մասին...
Ամեն ինչում, ամեն տեղ խնայում են ու այդ գումարները հավաքում են, որպեսզի, հասկանում եք, էլի...որպեսզի «անբիծ» ընտրություններ անցկացնեն..
Էս անգամ շատ փող է պետք, շա՜տ...Այնքան շատ, որպեսզի կարողանան իրենց վարկանիշը զրոյից գոնե մի քիչ բարձրացնել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից