Քաղաքական

29.01.2017 23:45


Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

Հունվարի 29–ին կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի հիմնադիր ժողովը։ Ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ և խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Երվանդ Բոզոյանը և Արտակ Բշտիկյանը, վարչության անդամ և կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական թևի համակարգող Աղվան Պողոսյանը, երիտասարդական թևի անդամներ Սիրանուշ Սերոբյանը և Նարեկ Մարտոյանը։

Հիմնադիր ժողովի 147 պատվիրակներն ընտրել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի խորհրդի անդամներ, տեղակալներ, քարտուղար և վերստուգիչ հանձնաժողովի կազմ։

Տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել Սիմոն Սիմոնյանը։ Նա իր ելույթում նշել է, որ իրենք հասարակության այն անդամներն են, ովքեր ոչ միայն մտածում և երազում են բարեկեցիկ Հայաստանի մասին, այլ նաև ակտիվորեն գործում են։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Արտակ Բշտիկյանն էլ ընդգծել է, որ ձևավորվել է իրոք լավ թիմ, և հենց այս երիտասարդներն են, որ պետք է կերտեն վաղվա օրը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհրդի նախագահ Աղվան Պողոսյանի խոսքով էլ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական, հասարակական լայն համախմբման միջոցով է հնարավոր հասնել հաղթանակի։

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մեծ դերակատարություն է տալիս երիտասարդներին,–ասել է Աղվան Պողոսյանը՝ որպես ապացույց բերելով նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակը։

Իր ելույթում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ և խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ եթե Հայաստանի ներսում փոփոխություն չեղավ, ու նոր որակի իշխանություն չձևավորվեց, բոլոր փորձագիտական և փորձառու զինվորականների գնահատականների համաձայն՝ 2018թ. հետո շատ է մեծանալու լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որին մենք այս իշխանությունների պարագայում պատրաստ չենք լինի։

–Պատերազմը կանխելու կամ դրա լինելու դեպքում հաջողության հասնելու, ինչպես նաև ներքին կյանքում դրական առաջընթաց ապահովելու համար մեզ քաղաքական ու տնտեսական կյանքի փոփոխություններ են պետք։ Ղարաբաղի խնդիրն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, և եթե մեր երկրի ներսում չհաջողվեց համակարգային փոփոխություններ իրականացնել, ապա հայ ժողովուրդը պետք է արդեն պայքարի ոչ թե ընտրակեղծիքների, այլ հակառակորդի տանկերի դեմ: Պետք է, ուրեմն, ամեն ինչ անել, որպեսզի մեր պայքարի ճակատը դառնա ընտրատարածքը, այլ ոչ թե թշնամու հետ շփման գիծը,– նշել է Թևանյանը։

Անդրանիկ Թևանյանը նաև շեշտել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ոչ միայն ակնկալում է մարդկանց քվեն, այլ նաև բոլորի քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը, որպեսզի թույլ չտրվի քաղաքական և տնտեսական դաշտում մենատիրական հարաբերությունների հաստատում։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը