Սերժ Սարգսյանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ղարաբաղում է հաճախորդներ բուծել:
Հաճախորդների հետ աշխատանքի մեթոդը նույնն է՝ սրանց ներդնում են ընդդիմադիր դաշտում և օգտագործում որպես «ական», հետո անհրաժեշտ պահին պայթեցնում են ու վերջում պարգևատրում՝ տեղ հատկացնելով կերակրատաշտի մոտ:
Ղարաբաղում Սարգսյանի հաճախորդներից է Վիտալի Բալասանյանը, ում վերջերս նշանակել են ԼՂՀ ԱԽՔ, այսինքն՝ մոտեցրել են կերակրատաշտին: Մինչև այդ՝ Վիտալի Բալասանյանը «թունդ ընդդիմադիր» էր խաղում և առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու՝ իբր պայքարելով Բակո Սահակյանի դեմ: Հիմա նա նույն Սահակյանի հրամանագրով դարձել է ԱԽՔ:
Վիտոն իր գործունեության փոխհատումը ստացավ (հատկապես ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած «մուտիլովկաներից» հետո), բայց քանի որ Սերժ Սարգսյանը դաժան մարդ է և իր հաճախորդներին օգտագործում է անխնա ձևով ու քամած լիմոն սարքում, ուստի Ղարաբաղի ԱԽՔ-ին ուղարկել են «ճակատ»՝ Սեյրան Օհանյանի դեմ կռիվ տալու:
Դե Վիտալիկի ճարն էլ ի՞նչ. ասել են, պիտի անի: Պետք է շարունակի ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին: Ու շարունակում է: Բայց քանի որ անգրագետ է, այնպիսի բաներ է դուրս տալիս, որ ակամայից աշխատում է իր ու իր տերերի դեմ:
Դատե՛ք ինքներդ: Սերժի Վիտոն, հարցազրույցներ շաղ տալով իշխանական լրատվամիջոցներին, առաջ է քաշում այն միտքը, թե ուժային կառույցի ներկայացուցիչը, լինի նա ներկա կամ նախկին պաշտոնյա, իրավունք չունի մտնել քաղաքական դաշտ:
Վիտոն ինքը ժամանակին եղել է զինվորական, զբաղեցրել է պաշտոններ, հետո դարձել է պաշտոնաթող գեներալ ու հայտարարել, որ մտնում է քաղաքական դաշտ՝ ընդդիմադիր դաշտից առաջադրվելով նախագահի թեկնածու: Ստացվում է, որ Վիտոն, քննադատելով Օհանյանին, իրականում ինքնաքննադատությամբ է զբաղվում, բայց հետին թվով:
Համ էլ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ նորաթուխ ՀՀԿ-ական և նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարելի է քաղաքականությամբ զբաղվել, իսկ ահա նախկին նախարարին՝ ոչ: Այդ տրամաբանությամբ Սերժ Սարգսյանն էլ պետք է ընտրություններին չմասնակցեր, քանի որ եղել է պաշտպանության նախարար:
Ըստ Վիտոյի՝ Ղարաբաղի գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը պետք է գնա տուն, քանզի բոլոր էլ այս կամ այն չափով ռազմական ճանապարհ են անցել:
Իսրայելի պես պետության իշխանական էլիտան ու կոնտրէլիտան համարյա 100 տոկոսով ռազմական ոլորտից են: Հիմա ի՞նչ, պետք է հետևեն Վիտոյի ասածներին ու չզբաղվե՞ն քաղաքականությամբ: Ախր պատվերը կատարելիս մի քիչ մտածել է պետք, եթե իհարկե կա այդպիսի կարողություն և ցանկություն:
Մի խոսքով, Վիտոն ախմախություններ է դուրս տվել: Բ26-ին այդ կապակցությամբ մի խորհուրդ՝ դրան լրատվամիջոցների վրա բաց թողնելուց առաջ ինստրուկտաժ արեք, նոր բաց թողեք, թե չէ կստացվի ինչպես միշտ:
Վիտոյի կերակրատաշտը, կամ՝ Վիտոն ընդդեմ Վիտալիի

Պետրոս Ալեքսանյան