Քաղաքական

28.01.2017 17:27


Մանվել Եղիազարյան. «Այսօր հաղթանակի օր է, բայց տոն չէ» (տեսանյութ)

Մանվել Եղիազարյան. «Այսօր հաղթանակի օր է, բայց տոն չէ» (տեսանյութ)

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը, հաղթանակի օր է, բայց տոն չէ:

«Հաղթող զինվորի համար այսօր պետք է լինի պարծանքի և հայրենիքի կայացման օր: Ամեն դեպքում, այդպես են ասում այն անձանց, ովքեր անցել են պատերազմի դաշտը, կիսել են ցավերը, վերքերը, հաղթանակ են տարել: Այսօր մեզ համար հաղթանակի օր է, բայց այն հաղթանակը չէ, այն տոնը չէ, որ մենք կարող ենք այսօր ոգևորվել, մատնանշել՝ տեսեք մենք այսպիսի հաղթանակ ենք տարել, որովհետև մեր հաղթանակն էլ է կարծես իր իմաստը կորցրել: Կարծես թե մեր հաղթանակն այնպես չի ներկայացվել ժամանակին զուգահեռ, որ մարդիկ լավ զգան իրենց: Երբ, որ զոհվածի մայրը մղկտում է ցավերի, պարտքերի մեջ, չի կարողանում տունը ջեռուցել, դա արդեն տոն չէ, դա հաղթանակ է, այո´, բայց տոն չէ»,-այսօր Եռաբլուր կատարած այցի ժամանակ, Zham.am-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Իր խոսքն ուղղելով հայ զինվորին՝ նա մաղթեց.

«Ամեն մի զինվոր, որ այսօր խրամատի մեջ կանգնած է, հասկանա և գիտակցի մի բան՝ այս երկիրը միևնույն է կարգավորվելու է և վաղը մյուս օրը կարգի է գալու: Այն մարդը, որը թալանել է իր ճակատագիրը, վաղը գնալու է պատմության աղբանոցը, նա թող ոչ մի բան հաշվի չառնի, ամուր պահի հայրենիքը, մինչև մենք գանք, կառուցենք իսկական երկիր, որը վայել է հայ ժողովրդի պատկերին»:

Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյությում։

Այս խորագրի վերջին նյութերը