Չկարողացան զարգացնել տնտեսությունը, արդիականացնել բանակը
Այսօր այն քիչ ազգային տոներից մեկն է, որ ուրախությամբ ու հպարտությամբ ենք նշում՝ մեր բանակի կազմավորման տարեդարձն է, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ։ Մենք այն քիչ ազգերից ենք, որ վաստակել է սեփական բանակով հպարտանալու պատիվը։ Բանակը մեր ազգի պարծանքն է, մեր պաշտպանը և մեր պետականության թերևս միակ երաշխիքը։
Պետության կազմավորման ու կայացման տարիներին դա ժամանակի հրամայական էր, երբ մեր սահմանին կատաղի մարտեր էին տեղի ունենում, այլ միջոց՝ պահպանելու մեր գոյությունը մենք չունեինք ու չէինք կարող ունենալ։ Սակայն այսօր, երբ մենք ապրում ենք համեմատաբար խաղաղ պայմաններում, ժամանակն է թեթևացնել բանակի բեռը։ Սա ամենևին չի նշանակում հետին պլան մղել այն։ Հակառակը, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել բանակի վրա։ Պատերազմի տարիներին, երբ մեր քաջ զինվորները իրենց կյանքի գնով էին մեր երկիրը պահում, դրան այլընտրանք չկար։
Բայց այսօր, երբ մեր բանակը շարունակում է կռվել 80-ականների զենքերով և սահմանը պահվում է զինվորի արյան գնով, դա անթույլատրելի է։ Այս տարիների ընթացքում մեր ոչ բարով իշխանությունները չկարողացան զարգացնել տնտեսությունը, արդիականացնել բանակը, զինվորի կյանքը ավելի ապահով դարձնել։ Եվ մենք այսօր ունենք հնարավորություն ինքներս հոգ տանել մեր բանակի մասին՝ և ոչ թե 1000 դրամ հավաքելով, այլ բանակն այդ 1000 դրամի հույսին թողած իշխանությանը չվաստակած թոշակի ուղարկելով։ Եթե դա կարողանանք անել, դա կլինի լավագույն նվերը մեր բանակի հաջորդ տարեդարձին։
Բանակը մեզ պաշտպանում է թշնամուց, մենք էլ բանակը պետք է պաշտպանենք այս իշխանություններից։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից