Կարծիք

28.01.2017 15:31


«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն անիրատեսական է

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն անիրատեսական է

Կառավարության կողմից առաջարկվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն ինքնին անիրատեսական է՝ մի շարք հանգամանքներից ելնելով: Այսօրվա դրությամբ՝ ծրագիրը սահմանում է 10 տոկոս կանխավճար մինչև 18 մլն դրամ արժեքով բնակարանի համար, և 30 տոկոս կանխավճար, եթե բնակարանն արժե 25 մլն դրամ: Հաշվի առնելով այն, որ մեր երկրում երիտասարդության զբաղվածությունը կազմում է 27.6 տոկոս, իսկ միջին աշխատավարձը 158-168 հազար դրամ է, ծրագրից կարող են օգտվել միայն այն երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն 350-400 հազար դրամ աշխատավարձ, իսկ դրանք շատ քիչ են։ Հարց է առաջանում՝ ընտանիք պահե՞ս, հիպոթեք վճարե՞ս, թե մայր գումարը:
Խնդիրը շատ թիրախային է և կարևոր երիտասարդական հիմնախնդիրներից է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը