Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ
Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է կոռուպցիայի, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Դե, իհարկե, ինքը դա չի գիտակցում. նրա համար դա նորմալ է, բայց իր խոսքերից դա է ստացվում։ Ասում է. «Ոչ մեկը Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժ Սարգսյանի՝ իրենք էլ, ես էլ չէինք հասնի պաշտոնի»։
Խոսքը Հովիկ Աբրահամյանի ու Սեյրան Օհանյանի մասին է։
Հիմա ի՞նչ է ստացվում։ Այդ մարդիկ պաշտոն են ստացել ոչ թե իրենց մասնագիտական կարողությունների, երկրին ծառայություն մատուցելու համար, այլ Սերժ Սարգսյանի բարի կամքո՞վ։ Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը մարդկանց պաշտոննե՞ր է նվիրում՝ չարաշահելով իշխանությունը։ Սուրիկ Խաչատրյանի դեպքում դա գուցե և ճիշտ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ երկրի ազնիվ ղեկավարը նման մարդու մարզպետ կնշանակեր ու ատամներով կպահեր նրան։
Բայց գոնե Սեյրան Օհանյանի անցած ուղին բոլորս ենք տեսել, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ նա պրոֆեսիոնալ զինվորական է, և արժանի էր զբաղեցրած պաշտոններին։ Մեր Սահմանադրությունն է ամրագրել, որ երկրի նախագահն է նշանակում ու հաստատում նախարարների ու վարչապետի թեկնածուներին, և կարիք չկա դրա համար երախտապարտ լինել նախագահի պաշտոնն այդ պահին զբաղեցրած մարդուն։
Այլ պարագայում ստացվում է, որ մենք ապրում ենք սուլթանատում, ու պաշտոն ստանալու համար պետք է հավատարիմ լինել ոչ թե պետությանն ու ժողովրդին, այլ սուլթանին։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից