Արման Սահակյանն արձակուրդում կլինի մինչև ապրիլի 3–ը
ՀՀ վարչապետի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ է տրամադրվել։
Հրամանագրում նշվում է, որ Սահակյանին կտրամադրվեն 2016-2017թթ. աշխատանքային տարվա նրա ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 6-ը ներառյալ, եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ:
Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը։

7or.am