Կարծիք

28.01.2017 11:45


Ռազմական մտքի և կամավորական ոգու հրաշալի հիբրիդն ապահովեց հայոց հաղթանակն Արցախի պատերազմում

Ռազմական մտքի և կամավորական ոգու հրաշալի հիբրիդն ապահովեց հայոց հաղթանակն Արցախի պատերազմում

Դպրոցում մի զինղեկ ունեինք, որը մեզ ապարդյուն համոզում էր, որ զինվորականի մասնագիտություն ընտրենք: Ասում էր՝ «ռեբյատա, յեսլի տակ բուդետ պրոդալժացա, տո վ բուդուշեմ նի օդնավո արմինինա օֆիցերսկոմ սաստավե սովեցկոյ արմի նի բուդետ»:

«Ջհանդամ, թե չի լինի, մե՞զ ինչ»,– մտածում էինք: Մենք ուզում էինք քննիչ, բժիշկ, սուի պետ, իրավաբան, օբեխեսեսի (էն ժամանակվա հարկայինի պես մի բան) աշխատող դառնալ: Մի խոսքով, ուզում էինք շատ փող ունենալ և լավ ապրել, և սպայի մասնագիտության չարքաշառոմանտիկ պահերը մեզ չէին ձգում հատկապես, որ գիտեինք, որ սպա դառնալ ցանկացող լիքը ռուս կա: Սա՝ դեռ հեչ, բանակում հայերը ձգտում էին ստրոյբատ, խլեբառեզ, կաչեգար ծառայել: Դե, չկար մոտիվացիա: Բայց եկավ մի ժամանակ, որ եղավ կարիք, որն իր հետ բերեց նաև լուծում: Հայկական բանակի կայացման վրա սկսեց աշխատել խորհրդային բանակում դեռևս մնացած սպաների մի մասը, որոնք շատ չէին: Եվ ստացվեց մի հրաշալի հիբրիդ ռազմական մտքի և կամավորական ոգու (Կամանդոս, Ժիրայր Սեֆիլյան, Մոնթե Մելքոնյան, Իվանյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան.... շարքը կարելի է շարունակել), որ ապահովեց հայոց հաղթանակը Արցախի հիբրիդային պատերազմում: Ինչը, ցավոք, չստացվեց ստեղծել Առաջին հանրապետության օրերին, քանի որ այն ժամանակ ռուսական բանակի հայ սպաների (որոնք անհամեմատ ավելի շատ էին, քան Արցախյան պատերազմի օրերին) և հայ կամավորական խմբապետերի վարքաբարքային և մշակութային ընկալումները շատ տարբեր էին, այլապես մեր հաջողություններն անհամեմատ մեծ կլինեին Առաջին հանրապետության ժամանակ: Վերադառնալով մեր զինղեկին՝ ասեմ, որ ինքը գովում էր իմ հայացքը զգաստ կեցվածքի ժամանակ: Ինքը չգիտեր, որ ի ծնե յոգ լինելով՝ ես կարողանում էի անշարժ մնալով միաժամանակ թե՛ դեպի հեռուներ և թե՛ դեպի ներս նայել:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը