«Գլխավոր խաղաղարարը» չկարողացավ նույնիսկ ներհայաստանյան քաղաքական կոնֆլիկտ լուծել
Ուրեմն, Հայաստանում պոռոտախոսության մի նոր դրսևորում է շրջանառվում «խաղաղություն, բարի դրացիություն, հաշտություն» և նմանատիպ լոզունգներով: Սա կարծես հակառակ երեսը լինի «Բաքվում չայ խմելու», բայց, ըստ էության, նույն պոռոտախոսությունն է: Եվ եթե «ռազմահայրենասեր» պոռոտախոսները խաղում են մարդկանց հայրենասիրական զգացմունքների հետ, ապա «խաղաղասեր» պոռոտախոսները՝ մարդկանց խաղաղասիրական զգացմունքների հետ:
«Տվե՛ք մեզ իշխանություն»,–ասում են վերջիններս և մենք խաղաղասիրաբար, փոխզիջումներով, ախպերավարի կլուծենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Հայ– ադրբեջանական կոնֆլիկտի արմատներն այնքան խորն են, այնքան շահերով իրարամերժ և պայմանավորված աշխարհաքաղաքական կատակլիզմներով, որ ակնհայտ է, որ դա հեշտերից չի և սոսկ Հայաստանի իշխանական լծակներով լուծվող չի, բայց չէ, «կլուծենք», պարծենում են վերջիններս:
«Ախր, քիչ էր մնում՝ լուծեինք, է, եթե ֆլանը ֆստանը չխանգարեին»,– շարունակում են ափսոսանք հայտնել: Ու որ նայում ես այդ «գլխավոր խաղաղարարի» քաղաքական կենսագրությանը, տեսնում ես, որ ինքը չկարողացավ նույնիսկ ներհայաստանյան քաղաքական կոնֆլիկտ լուծել, և արդյունքում ժամանակին ցուցարարների կողմից գրոհվեց Ազգային ժողովի շենքը, իսկ մեկ ուրիշ դրվագում, որում ինքն, էլի գլխավոր քաղաքական դերակատարներից, չկարողացավ կոնֆլիկտ լուծել, և արդյունքում 10 հոգի գնդակահարվեց Երևանի փողոցներում, բայց, արի ու տես, մարդը հավակնում է հայ–ադրբեջանական կոնֆլիկտ լուծել: Թե «ռազմահայրենասիրական» և թե «խաղաղասիրական» պոռոտախոսությունները հավասարապես վտանգում են Հայաստանի անվտանգությունը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից