Կարծիք

28.01.2017 01:39


Բանակը ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է

Բանակը ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է

Թեև բանակի ծննդյան օրը համարվում է 1992թ․ հունվարի 28-ի հրամանագրի օրը, բայց նա ծնվել էր շատ ավելի վաղուց: Ծնվել էր նախ մեր սրտերում, մեր մտքերում, ծնվել էր անհրաժեշտաբար, ապա դարձել գործ և նոր միայն հրամանագրվել: Իր ակունքներով նա թերևս հայ իրականության ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է: Այդ բանակում իրար հանդիպեցին ստեփանակերտցին, երևանցին, ապարանցին, թաղլարցին, համզաչիմանցին, բեյրութցին, բոստոնցին, հալեպցին, թեհրանցին, թիֆլիսեցին, դաշնակցականը, ասալայականը, երկրապահը, հհշականը, անկուսակցականը... : Այդ բանակը՝ իր անկատարությամբ հանդերձ, ստացվեց, քանի որ ստացվեց միաձուլել ռազմական միտքը և մարտական ոգին, կարգապահությունը և կամավորականությունը: Այդ բանակը ստացվեց, երբ կարողացանք եսից դառնալ մենք: Այդ բանակը ստացվեց մեր զինվորների և կամավորների անձնազոհության շնորհիվ, այդ բանակը ստացվեց մեր հրամանատարների հմտությունների շնորհիվ, այդ բանակը ստացվեց մեր մայրերի աղոթքների շնորհիվ: Էդ բանակում լիքը բան թերևս այնպես չի, բայց իր անունն է Հայկական բանակ:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը