Կարծիք

27.01.2017 16:50


Ինչպե՞ս կարող է մարդ այսպես մտածել, բայց Սահմանադրությունը խախտել ու ընտրության օրը նշանակել ապրիլի 2-ին

Ինչպե՞ս կարող է մարդ այսպես մտածել, բայց Սահմանադրությունը խախտել ու ընտրության օրը նշանակել ապրիլի 2-ին

Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունն ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է (c) Սերժ Սարգսյան, 26/01/2017

Հա, էլի, մարդը ճիշտ է ասում, դրա համար էլ ինքը, Ալեքսանդր Սարգսյանն ու իր ընտանիքի որևիցե անդամ վերջին 20 տարիների ընթացքում որևիցե բիզնեսում 50 տոկոս չեն վերցրել:

Իր դեպքում այս միտքն իրականում այսպես պետք է լինի՝ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է քո սեփական ընտանիքի հանդեպ:

***

Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը (c) Սերժ Սարգսյան, 26/01/2017

Ինչքան կեղծավորություն կա այս նախադասության մեջ: Ինչպե՞ս կարող է մարդ այսպես մտածել, բայց Սահմանադրությունը խախտել ու ընտրության օրը նշանակել ապրիլի 2-ին, հետո այսպիսի ելույթ ունենալ: Թատրոն:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը