Քաղաքական

27.01.2017 16:44


Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Այս խորագրի վերջին նյութերը