Մշակույթի 9 նարարարներից քանի՞սն են եղել իշխող ուժի անդամ
«Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետև իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական»: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ 28.10.216
2017-ի հունվարին նա անդամագրվել է ՀՀԿ-ին: Փաստորեն, որևէ կերպ Ամիրյանին տեսանք ՀՀԿ-ի շարքերում՝ նրա արած վերոնշյալ հայտարարությունից ընդամենը երեք ամիս հետո:
Այս իրադարձությունը առիթ հանդիսացավ, որպեսզի վերհիշեմ անկախ Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում պաշտոնավարած ՀՀ մշակույթի նախարարների կուսակցական պատկանելությունը: Մասնավորապես, այն, թե 9 նարարարներից քանի՞սն են եղել իշխող ուժի անդամ: Մինչ այդ, սակայն, չեմ կարող չվերհիշել անկախ Հայաստանի մշակույթի առաջին նախարարի՝ նշանավոր գրող Պերճ Զեյթունցյանի խոսքը: Ավելի ճիշտ՝ տարակուսանքը՝ մի կերպ թաքցրած զայրույթով:
1991-ի դեկտեմբերի առաջին օրերին, երբ օրվա իշխանությունը նրան ազատեց նախարարի պաշտոնից, Զեյթունցյանը ապշահար եղավ ու հրապարակավ ասաց, որ ինքը տեղյակ չի եղել իր ազատման հրամանի մասին։
«Ես հեռուստացույցից իմացա, որ ինձ ազատել են աշխատանքից»,- զարմանքն ու վրդովմունքը միախառնած՝ շփոթահար հայտարարեց նա:
Հայտնի դրամատուրգին անկախության հանրաքվեից հետո այդ պաշտոնում հանդուրժեցին ընդամենը երկուսուկես ամիս (ընդհանուր առմամբ, պաշտոնավարել է մեկ տարի): Իշխանության եկած կուսակցությունը չէր կարող երկար սպասել, քանի որ Զեյթունցյանը մտադիր չէր ՀՀՇ-ին անդամագրվել: Անմիջապես գտան ՀՀՇ կուսակցության անդամի, որը կարող էր փոխարինել Զեյթունցյանին և նրան էլ նշանակեցին ՀՀ մշակույթի նախարար (Հակոբ Մովսեսն այդ պաշտոնում մնաց ավելի քան 4,5 տարի):
Իսկ հիմա ներկայացնենք 9 նախարարներին և նրանց պաշտոնավարման ժամկետները.
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարներ (1991թ.-մինչ օրս)
Պերճ Զեյթունցյան 03.12.1990 - 05.12.1991
Հակոբ (Մովսես) Հակոբյան 05.12.1991 - 08.11.1996
Արմեն Սմբատյան 08.11.1996 - 20.04.1998
Ռոլանդ Շառոյան 08.05.1998 - 11.06.2003
Թամար Պողոսյան 11.06.2003 - 03.05.2004
Հովիկ Հովեյան 03.05.2004 - 05.01.2006
Գևորգ Գևորգյան 07.02.2006 - 22.05.2006
Հասմիկ Պողոսյան 22.05.2006 - 27.09.2016
Արմեն Ամիրյան 27.09.2016
Ինչպես նկատում եք, երկու նախարար են անկուսակցական եղել և են (Ա. Սմբատյան, Հ. Պողոսյան. ի դեպ, մի քանի ամիս պաշտոնավարած Գևորգ Գևորգյանը, թեև ՕԵԿ-ի քվոտայով նշանակվեց այդ պաշտոնին, սակայն, կուսակցական չէր):
Եթե մեկուկես տարուց էլ քիչ պաշտոնավարած Սմբատյանի դեպքում ինշխող ուժին անդամագրվելուց խույս տալը, ինչ-որ առումով, հասկանալի էր (օդում իշխանափոխության հոտն արդեն զգալի էր), ապա բացառիկ է Հասմիկ Պողոսյանի պարագան, որը լինելով անկախ Հայաստանի ամենաերկարակյաց նախարարը, այդպես էլ մնաց անկուսակցական:
Ռոլանդ Շառոյանը, Թամար Պողոսյանը, Հովիկ Հովեյանը պաշտոն ստանալու պահին կուսակցական էին (առաջինը ՀՅԴ անդամ էր, մյուսները ՕԵԿ-ական էին): Սակայն նրանք կոալիցիոն կառավարության հուշագրով ամրագրված քվոտաներով էին նշանակվել այդ պաշտոնին: Սա կարևոր հանգամանք է, երբ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում են մարդիկ, ովքեր իշխող ուժի անդամ չեն:
Այսպիսով, անկախության 25 տարիների ընթացքում միայն երկու նախարար է եղել (կա) իշխող ուժի անդամ՝ Հակոբ Մովսես (ՀՀՇ) և Արմեն Ամիրյան (ՀՀԿ):

Կիմա Եղիազարյան