Լրահոս

10.11.2010 11:11


Թեհրանում ռեփերների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Թեհրանում ռեփերների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Իրանի ոստիկանությունը ձերբակալությունների շարք է իրականացրել Թեհրանի ռեփերների շրջանում՝ նպատակ ունենալով դաստիարակել բարոյապես ընկած երիտասարդությանը։

Քաղաքային ոստիկանության ղեկավարն ասել է, թե ձերբակալվել են պատանիներ և աղջիկներ, իսկ երաժշտական գործիքներն ու ալկոհոլն առգրավվել է։ Ձերբակալվածների թիվ չի նշվում։

«Այդ խմբերը ընդհատակյա տեսահոլովակներ են նկարահանում և համացանցում անօրինական երգեր են տարածում,-ասել է ոստիականապետը,-նրանք դա արել են լքված տներում՝ պատուհանները փակելով կեղտոտ լաթերով, որպեսզի ուշադրություն չգրավեն»։

Այս խորագրի վերջին նյութերը