Հունաստանը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք զինվորականներին
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին, որոնք 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրանք ուղղաթիռով Հունաստան էին փախել:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
BBC–ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Հունաստանի դատարանի այդ որոշումը խոչընդոտ է ստեղծում մի շարք անձերի պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում մեծ դեր են ունեցել: Վերջիններս նույնիսկ մահափորձ են կատարել Թուրքիայի նախագահի դեմ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հունական դատարանի նման դիրքորոշումը «չի համապատասխանում միջազգային օրենքների ձևաչափերին և ճանապարհ է հարթում հետագա անպատժելիության համար»:
Հավելվում է նաև, որ սրանով «Հունաստանը ցույց է տալիս, որ պաշտպանում է Թուրքիայում հեղաշրջում իրականացնողներին, և դա այն դեպքում, երբ Հունաստանն անցյալում ինքն է վերապրել հեղաշրջումներ»:

Ամբողջական՝ «ermenihaber.am»–ում