Քաղաքական

27.01.2017 13:25


Վարդան Օսկանյան. «Իրոք ուզում ենք երկրում իրավիճակ փոխել» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Իրոք ուզում ենք երկրում իրավիճակ փոխել» (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 27–ին, տեղի է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության 8–րդ համագումարը, որին ներկա է գտնվել նաև «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Իր ելույթում նա նշել է, որ այսօր «Համախմբում» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ճանապարհները հատվում են, և այդ ճանապարհին իրենց մեկ բան է միացրել՝ նվիրումը երկրին, սերը հայրենիքին և հավատը երկրի ապագային։

–Կարծում եմ՝ այսօր, առավել քան երբեք, այդ նվիրումները մեզ ավելի մոտեցրել են,–հայտարարել է Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդին պետք է երկրում ստեղծված մտահոգիչ իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկել։

–Ամենակարևորը, որ մենք կարողանանք ժողովրդին վստահեցնել, որ ոչ միայն ի վիճակի ենք, այլ նաև անկեղծ ենք մեր նպատակներ մեջ, որ մենք իրոք ուզում ենք երկրում իրավիճակ փոխել,–ընդգծել է Վարդան Օսկանյանը։

Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում տնտեսությունն աճել է ընդամենը կես տոկոսով, գուցե և անկում է ապրել, այսինքն՝ ներկայիս իշխանությունները բոլոր ոլորտներում տապալել են ամեն ինչ և իրենց սպառել են։

–Արտագաղթը, կաշառակերությունը, աղքատությունը, անարդարությունը, որ տիրում է այսօր, իրենց արտացոլումն են գտնում այլ երևույթների մեջ, որոնք ազդում են մեր երկրի հեղինակության վրա։ Մենք այս ամենից հետո ակնկալենք, որ տնտեսությունը կկարողանա՞նք զարգացնել, դրսից կկարողանա՞նք ներդրումներ ներգրավել, որ Սփյուռքը իսկապես հետաքրքրված կլինի՞ իր հայրենիքով. սա արդեն իլյուզիա է։ Այս խնդիրներն են, որ այսօր մեզ միացրել են՝ ի լրումն մեր հավատի, նվիրումի, մեր երկրի ապագայի նկատմամբ,–եզրափակել է Վարդան Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը