Քաղաքական

27.01.2017 12:54


«Սեյրան Օհանյանին 1000 հատ պաշտոն են առաջարկել, չի ընդունել»

«Սեյրան Օհանյանին 1000 հատ պաշտոն են առաջարկել, չի ընդունել»

Այսօր հրավիրված ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ սատարում է Սեյրան Օհանյանին, քանի որ նա մաքուր և ազնիվ մարդ է, Արցախի հերոս:

–Նա նոր մարդ է դաշտում, բաց դաշինք է, և դա էլ հրապուրում է: Խորհրդի նիստ անցկացրինք ու որոշեցինք միանալ: Ազգի խնդիր է դրված, իշխանավորները խուճապի մեջ են,–ասել է Տ.Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական փոփոխություններ է ուզում տեսնել։

Նաև ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Սեյրան Օհանյանին «1000 հատ պաշտոն են առաջարկել, չի ընդունել».

–Ինքը սկզբունքային մարդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը