Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «NTV.com.tr»–ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը:
Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:
Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի Սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով: Հայցն ընդունվել էր վարույթ, և թուրքական կողմի պահանջը, փաստորեն, բավարարվեց: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի այս որոշումը Թուրքիայի կողմից գնահատվել է որպես «իրավական հաղթանակ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։