Քաղաքական

27.01.2017 10:43


Խաչիկ Մանուկյանն էլ չի բացառում, որ կլքի ՀՀԿ–ն

Խաչիկ Մանուկյանն էլ չի բացառում, որ կլքի ՀՀԿ–ն

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է նաև նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը: Նա լրագրողների հետ զրույցում չի բացառել է, որ ինքն էլ կլքի ՀՀԿ–ն՝ ասելով. «Ամեն ինչ հնարավոր է»։

Իսկ հարցին, որ եթե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նույնպես դուրս է եկել ՀՀԿ–ից, նոր կուսակցություն ստեղծի, ինքը կանդամակցի դրան, Խ.Մանուկյանը պատասխանել է. «Եթե շատ լավ կուսակցություն լինի, հոգեհարազատ լինի, գաղափարախոսություն ունենա, ինչու չէ: Միշտ լավից լավը կա։ Ամեն ինչ փոփոխական է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը