Աշխարհ

27.01.2017 11:15


Բրեդլի Քուփերն ուղեկցում է հղի Իրինա Շեյքին ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ

Բրեդլի Քուփերն ուղեկցում է հղի Իրինա Շեյքին ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ

Դերասան Բրեդլի Քուփերն ամենայն լրջությամբ է տրամադրված հայրանալուն. նրա ու հայտնի մոդել Իրինա Շեյքի առաջնեկը լույս աշխարհ է գալու մայիս ամսին։ Բրեդլին աջակցում է Շեյքին ամեն հարցում, անգամ ուղեկցում է նրան բժշկական խորհրդատվությունենրի ժամանակ, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտություններին։

«Բրեդլին միշտ ուղեկցում է Շեյքին բժշկի մոտ և ամեն անգամ մեծ հուզմունք է ապրում՝ տեսնելով, թե ինչպես է փոքրիկը մեծանում կնոջ փորիկում»,–հայտնել է աղբյուրը «E! News»–ին։

Ինսայդերի տվյալներով՝ Շեյքն ու երեխան առողջ են։ Զույգը նաև գիտի երեխայի սեռը, սակայն որոշել է այն գաղտնի պահել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը