Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում Մերկելի ու Շուլցի վարկանիշները հավասար են
Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարում ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Անգելա Մերկելի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության կողմից առաջադրված թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի վարկանիշները հավասարվել են:
Այդ են վկայում ARD հեռուստաալիքի պատվերով «DeutschlandTrends Extra»-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ Մերկելին աջակցում է գերմանացիների 41 տոկոսը, նույնքան աջակցություն ունի Շուլցը: Քաղաքացիների 64 տոկոսըԵվրախորհրդարանի նախկին ղեկավարին կանցլերի լավ թեկնածու է համարում սոցիալ-դեմոկրատներից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին։
Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում Մերկելի ու Շուլցի վարկանիշները հավասար են
Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարում ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Անգելա Մերկելի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության կողմից առաջադրված թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի վարկանիշները հավասարվել են:
Այդ են վկայում ARD հեռուստաալիքի պատվերով «DeutschlandTrends Extra»-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ Մերկելին աջակցում է գերմանացիների 41 տոկոսը, նույնքան աջակցություն ունի Շուլցը: Քաղաքացիների 64 տոկոսը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին կանցլերի լավ թեկնածու է համարում սոցիալ-դեմոկրատներից:

7or.am