Դատարանը չորրորդ անգամ երկարաձգել է Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը
«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստը կբողոքարկի դատարանի այսօրվա որոշումը, իսկ նրա փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացված ընթացակարգով անդրադառնալ իր պաշտպանյալի գործին, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը խոչընդոտելու հարցին։ Այս մասին գրում է«Ազատությունը»։
Մոտ կես տարի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա ճաղերի հետևում։ Այսօր Արաբկիրի առաջին ատյանի դատարանը դռնփակ նիստում արդեն 4-րդ անգամ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ երկարաձգել անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող՝ «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ՝ դատարանը նաև մերժեց 2 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը: «Որովհետև պատվեր կա և՛ նախաքննական մարմնի վրա, և՛ դատարանի վրա, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահեն։ Պահեն մինչև ընտրությունների ընթացը կամ ավարտը, միգուցե նաև դրանից հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
Դատարանը չորրորդ անգամ երկարաձգել է Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը
«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստը կբողոքարկի դատարանի այսօրվա որոշումը, իսկ նրա փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացված ընթացակարգով անդրադառնալ իր պաշտպանյալի գործին, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը խոչընդոտելու հարցին։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
Մոտ կես տարի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա ճաղերի հետևում։ Այսօր Արաբկիրի առաջին ատյանի դատարանը դռնփակ նիստում արդեն 4-րդ անգամ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ երկարաձգել անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող՝ «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ՝ դատարանը նաև մերժեց 2 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը: «Որովհետև պատվեր կա և՛ նախաքննական մարմնի վրա, և՛ դատարանի վրա, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահեն։ Պահեն մինչև ընտրությունների ընթացը կամ ավարտը, միգուցե նաև դրանից հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ «Ազատություն»–ում։