ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ Թուրքիայում անվտանգ չէ
ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ մեկնելուց այդ երկրում ահագնացող ահաբեկչական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ensonhaber»–ին հղումով։
Բացի դրանից, պետքարտուղարությունը սահմանափակումներ է դրել ամերիկացի այն պաշտոնյաների այցելությունների վրա, որոնք պատրաստվում էին պաշտոնական այցեր կատարել Թուրքիայի Ստամբուլ քաղաք, ինչպես նաև հարավարևելյան շրջաններ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական գործողությունները հիմնականում լինում են մարդաշատ վայրերում, ինչպիսիք են ռեստորանները, գիշերային ակումբները, կրոնական վայրերը և այլն:

7or.am