Կարծիք

26.01.2017 15:47


Անհնար է դրականի հասնել, եթե ողջ պետական համակարգն արմատից փտած է

Անհնար է դրականի հասնել, եթե ողջ պետական համակարգն արմատից փտած է

Սեյրան Օհանյանի դեմ մեղադրանքները հիմնականում հնչում են իշխանական թևից ու նրանից սնվող լրատվամիջոցներից: Մեղադրանքներ, որոնց մեծ մասը կապված է նրա պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած իրադարձությունների, բանակում առկա բազմաբնույթ խնդիների հետ:

Ասում են՝ Սեյրան Օհանյանը պատասխանատու է բանակում արմատացած կոռուպցիայի և անարդարության համար: Նրա հասցեին մեղադրանքներ են հնչում նաև, թե ինչու է հիմա բարձրաձայնում երկրում տեղ գտած գաղջության, անարդարության, աղքատության և բացասական այլ երևույթների մասին:

Այո, եթե նա խոսեր, չէր շարունակի պաշտոնավարել, իսկ այդ դեպքում չէին իրականանա այն դրական փոփոխությունները, որոնք Օհանյանի պաշտոնավարման տարիներին ենք ունեցել: Այո, խոսելու դեպքում նրան փոխարինող կգտնեին դեռ վաղուց, իսկ արդյոք մենք դրանից կշահեի՞նք. իհա՛րկե ոչ, Սեյրան Օհանյանը լավ զինվորական ու իր գործի գիտակ է, պարզապես իր պաշտոնի լիազորությունները սահմանափակ են եղել:

Բացի այդ, գրեթե անհնար է դրականի հասնել, եթե ողջ պետական համակարգն արմատից փտած է: Եթե բյուջեում փող չկա կամ կա, բայց ոչ պետության ու այս դեպքում բանակի համար, եթե արդարության համակարգն անարդարության համար է ծառայում, եթե կոռումպացված է ողջ պետական համակարգը, Սեյրան Օհանյանն այդ ի՞նչ պետք է աներ ՊՆ ոլորտում: Սերժի ու նրա կամակատարության արդյունքն է այս ամենը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը