Կարծիք

26.01.2017 15:30


Բոլորս էլ գիտենք՝ ում մեղքով է մեր բանակը հակառակորդին դիմակայել 80-ականների զենքերով

Բոլորս էլ գիտենք՝ ում մեղքով է մեր բանակը հակառակորդին դիմակայել 80-ականների զենքերով

Այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, շատերը շտապեցին նրան մեղադրել Հայաստանում առկա բոլոր խնդիրների մեջ, նրան վերագրեցին նաև պատասխանատվություն ապրիլյան պատերազմի, մեր կրած զոհերի համար։ Սա շատ վտանգավոր է և անարդարացի։ Պատասխանատվությունն այդ դեպքերի համար ընկած է քաղաքական հարթությունում, և մեղավոր է երկրի քաղաքական իշխանությունը, այլ ոչ թե զինվորականներն ու բանակի ղեկավար կազմը։

Մենք բոլորս էլ գիտենք, թե ում մեղքով է մեր բանակը ստիպված հակառակորդին դիմակայել 80-ականների զենքերով։ Գիտենք, չէ՞, ով է մեղավոր, որ մեր պետական բյուջեում բավարար գումար չկա արդիական զենքեր գնելու, շփման գիծը պատշաճ կահավորելու համար։ Իսկ բանակի հրամանատարությունը կարողացել է հատկացված միջոցներով կատարել խնդիրը՝ պաշտպանել մեր սահմանը։ Որքան էլ ցավալի լինի, բայց փաստ է, որ միջոցների բացակայության պարագայում պաշտպանությունը զոհեր է պահանջում։ Իհարկե, այդ զոհերը չպետք է լինեին, բայց դրա համար մենք պետք է պատասխանատվության կանչենք երկիրը թալանած և բանակին քիչ գումար հատկացրած իշխանություններին, այլ ոչ թե բանակի հրամանատարներին։

Նորից կարող ենք Իսրայելն օրինակ բերել։ Այդ երկրում նույնիսկ մեկ զոհը կարող է հասարակական մեծ ընդվզման պատճառ հանդիսանալ։ Եվ այդ ընդվզումն ուղղված է լինում իշխանությունների, երկրի ղեկավարի, այլ ոչ բանակի հրամանատարի դեմ, քանզի բոլորը հասկանում են՝ ով է պատասխանատու այդ զոհերի համար։ Մենք շատ բան ունենք սովորելու այդ երկրից։ Մենք էլ ունենք գերխնդիր՝ պաշտպանելու մեր երկիրը թշնամուց, բայց մենք այդ խնդրի կատարման համար զոհում ենք մեր ազատությունն ու իրավունքները, իսկ հետո մեղավորներ փնտրում սխալ տեղերում։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը