Սիրիայում ԻՊ դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող
Հունվարի 25-ի երեկոյան Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԻՊ զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել էին Ալ-Բաբի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Թուրքական կողմը տվել էր առնվազն 5 սպանված և 9 վիրավոր:
Արդեն մի քանի ամիս է, ինչ թուրքական զինուժը չի կարողանում իսլամիստներից գրավել Ալ-Բաբը: Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ 2016 թ. օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայում կորցրել է առնվազն 55 զինծառայող:
Սիրիայում ԻՊ դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող
Հունվարի 25-ի երեկոյան Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԻՊ զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել էին Ալ-Բաբի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Թուրքական կողմը տվել էր առնվազն 5 սպանված և 9 վիրավոր:
Արդեն մի քանի ամիս է, ինչ թուրքական զինուժը չի կարողանում իսլամիստներից գրավել Ալ-Բաբը: Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ 2016 թ. օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայում կորցրել է առնվազն 55 զինծառայող:
Մանրամասները՝ razm.info–ում։