Կարծիք

26.01.2017 12:30


Գործ ունենք իշխանական կուսակցության պառակտման հետ

Գործ ունենք իշխանական կուսակցության պառակտման հետ

Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված իշխանական լրատվամիջոցների հրապարակումներն ու «վերլուծությունները» կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն իլյումինատ է կամ մասոն։ Իհարկե, նման բան չկա, բայց ինքներդ դատեք։ Երբ այս կամ այն ներկայիս կամ նախկին պաշտոնյա հայտարարում է, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, այդ լրատվականներն ու «վերլուծաբաններն» այն թեզն են առաջ քաշում, թե դա արվում է Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ։

Ժամանակին այդպես ասում էին Գագիկ Ծառուկյանի մասին, երբ նա դուրս եկավ կոալիցիայից։ Նույնը նրա մասին կրկնում են և հիմա։ Նման բան ասում են նաև Սեյրան Օհանյանի, այժմ արդեն՝ Հովիկ Աբրահամյանի մասին։ Կասեն նաև այլ մարդկանց հասցեին, որոնք, ամենայն հավանականությամբ, կլքեն Սերժ Սարգսյանի թիմը։

Չնայած, ուրիշ ի՞նչ կարող են ասել։ ՀՀԿ ղեկավարն իր ենթակա լրատվականների միջոցով փորձում է վերահսկողության պատրանք ստեղծել, թե, իբր, նրա իշխանությունը դեռևս տարածվում է նաև այդ մարդկանց վրա։ Իրականում, սակայն, մենք գործ ունենք իշխանական կուսակցության պառակտման հետ։ Դժգոհություններ ստեղծված իրավիճակի հետ կային շատ վաղուց, պարզապես հիմա մի կողմից հարմար պահ է ստեղծվել իրավիճակը փոխելու համար, մյուս կողմից էլ շատերը գիտակցում են, որ եթե Սերժ Սարգսյանը հաղթի, դա կլինի բոլորիս վերջը, և նրան այլևս ոչինչ չի կանգնեցնի։

Այն, ինչ այժմ տեղի է ունենում, շատ տրամաբանական է, այս գործընթացի պատճառն իրոք Սերժ Սարգսյանն է, սակայն այս ամենը տեղի է ունենում ոչ իր կամքով։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը