Քաղաքական

26.01.2017 11:31


Հակառակորդը կրակահերթ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ

Հակառակորդը կրակահերթ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ հունվարի 25-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ՝ հակառակորդի կողմից կրակահերթ է եղել և դադարել: Այս մասին «ArmLur.am»-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

«Կարճ կրակահերթ է եղել գյուղի ուղղությամբ, ոչ նյութական և ոչ էլ մարդկային կորուստներ չենք ունեցել: Այս պահին ամեն ինչ նորմալ է»:

Նարեկ Սահակյանի խոսքով՝ ճանապարհը բաց է։

Մանրամասները՝ «ArmLur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը