Աշխարհ

26.01.2017 11:00


Մադոննան հերքել է ևս երկու մալավիացի երեխա որդեգրելու մասին տեղեկատվությունը

Մադոննան հերքել է ևս երկու մալավիացի երեխա որդեգրելու մասին տեղեկատվությունը

«Associated Press»–ը գրել էր, որ Ամերիկացի երգչուհի Մադոննան պատրաստվում է ևս երկու մալավիացի երեխա որդեգրել և այդ հարցով դատարան է դիմել։ Ամերիկացի փոփ աստղն ավելի ուշ հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Մալավիա մեկնելու իր նպատակը բարեգործությունն է։ Այս մասին հայտնում է «People»–ը։

2008–ին և 2009–ին երգչուհին, որը «Raising Malawi» բերագործական ընկերության հիմնադիրն է, որդեգրել է Մալավիայի բնակիչներ Դևիդ Բանդուին և Մարսի Ջեյմսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչուհին 7,5 մլն դոլար է հավաքել Մալավիայի երեխաների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը