Լրահոս

26.01.2017 09:57


Հայաստանին է մոտենում հաջորդ ակտիվ ցիկլոնը

Հայաստանին է մոտենում հաջորդ ակտիվ ցիկլոնը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիճանը կրկին կնվազի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը