Մեկնաբանություն

26.01.2017 00:05


«Փսիխոյի թղթի» պատմությունը

«Փսիխոյի թղթի» պատմությունը

ՀՀԿ–ի շուրջ տեղի ունեցող և ունենալիք իրադարձություններն առիթ են տալիս հիշելու մի կիսաանեկդոտիկ և կիսաճշմարիտ պատմություն՝ կապված Կոմկուսի հետ։

Եթե հիշում եք, Սովետի ժամանակ պարտիական դառնալը որոշակի առավելություններ էր տալիս։ Հատկապես բրեժնևյան շրջանում կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ լինելը դարձնում էր տվյալ սուբյեկտին ավելի հավասար հավասարների մեջ։

Ուրեմն, մեկը, ով նույնպես ցանկանում է ավելի հավասար լինել հավասարների մեջ, տարիներ շարունակ փորձում է Կոմկուսի շարքերը մտնել, բայց չի կարողանում։ Նրանից անընդհատ ինչ–որ փաստաթղթեր ու երաշխավորագրեր են պահանջում և մերժում։

Եվ ահա, նույն այդ մարդը փորձում է 1990 թվականին մտնել Կոմկուս ու հարցնում, թե ինչ թղթեր ինքը պետք է ներկայացնի։ Փլուզվող կուսակցական գրասենյակում զարմացած նայում են սրան ու կեսկատակ ասում. «Փսիխոյի թուղթ բեր»։

Ի դեպ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ կանդամագրվի ՀՀԿ-ին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը