Աշխարհ

25.01.2017 15:55


Կուբայից ԱՄՆ է ժամանել 50 տարվա մեջ առաջին բեռը

Կուբայից ԱՄՆ է ժամանել 50 տարվա մեջ առաջին բեռը

Ավելի քան 50 տարվա մեջ առաջին անգամ Կուբայից ԱՄՆ է ժամանել առաջին օրինական բեռը։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։ Փայտածուխով լի 2 կոնտեյներ ժամանել է էվերգլեյդս նավահանգիստ (նահանգ Ֆլորիդա) հունվարի 24–ի առավոտյան՝ «K-Storm» անունը կրող նավով։

Կուբայական փայտածուխի արտահանումը հնարավոր է դարձել 2 երկրների միջև Բարաք Օբամայի վարչակազմի օրոք 2 երկրի հարաբերությունների փոխվելուց հետո։ Դա հանգեցրել է ԱՄՆ–ի և կուբայական անկախ ձեռնարկատերերի միջև առևտրի վերսկսմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը