«Transparency International»–ի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 113–րդ հորիզոնականը
«Transparency International» միջազգային ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է հերթական «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016» ամենամյա հետազոտությունը, որում աշխարհի երկրները դասակարգվում են ըստ պետական ոլորտում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ փորձագետների ու ձեռնարկատերերի կողմից տրվող գնահատականի։ Որքան ցածր են երկրի դիրքերը ինդեքսում, այնքան բարձր է այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը։
176 երկրների թվում Հայաստանը 113-րդն է (33 միավոր՝ հնարավոր 100-ից)՝ կիսելով հորիզոնականը Բոլիվիայի ու Վիետնամի հետ, իսկ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2015»-ում Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականը՝ ստանալով 35 միավոր։
44-րդ հորիզոնականում հայտնվել է Վրաստանը, Թուրքիան 75-րդ է, Ադրբեջանը՝ 123-րդ, իսկ Իրանը Ռուսաստանի հետ 131-րդ տեղում է։
Առաջին հորիզոնականը բաժին է հասել Դանիային և Նոր Զելանդիայինն (90 միավոր), երկրորդ տեղում Ֆինլանդիան է (89 միավոր), երրորդում՝ Շվեդիան (88 բալ)։
Վարկանշային աղյուսակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հյուսիսային Կորեան (12 միավոր), Հարավային Սուդանը (11 միավոր) և Սոմալին (10 միավոր)։

7or.am