Կարծիք

25.01.2017 09:43


ՀՀԿ-ն այլևս չի կարող վերահսկել իրավիճակը

ՀՀԿ-ն այլևս չի կարող վերահսկել իրավիճակը

Հայաստանն ի՞նչ է ներկայացնում: Ճիշտ եք` բանակ և բանակը սպասարկող բնակչություն: Ուրիշ ի՞նչ կա Հայաստանում` ոչ մի բան. ոչ զգալի տարածք, ոչ էլ տնտեսություն:
Ի՞նչ է ներկայացնում Հայաստանը միջազգային հանրության համար: Ճիշտ եք` բանակ, որը սեպ է թյուրքական աշխարհի համար, և դրանից բխող ունենք համապատասխան բարեկամներ և թշնամիներ:
Հիմա փորձեք այս տեսանկյունից մոտենալ խնդիրներին:
Ո՞րն է Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը: Չի կարողանում ապահովել բանակի սպառազինությունը և կենսական խնդիրները, ինչը բացահայտվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, որին հետևեց «Սասնա ծռերի» ապստամբությունը: Որին էլ հետևեց Սեյրան Օհանյանի դեմարշը, որն իրականում բանակի դեմարշի արտահայտությունն է:
Ինչո՞ւ եկավ ոչ ՀՀԿ-ական վարչապետ, որովհետև ՀՀԿ-ն այլևս չի կարող վերահսկել իրավիճակը և լուծել բանակի կենսաապահովման խնդիրը: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանի ավտոմատ կառավարման համակարգը /ավտոպիլոտ/ փոխարինեց ուղղակի օպերատիվ կառավարմամբ /ручное управление/:
Իրականում դա նշանակում էր, որ Սերժ Սարգսյանը վերջացել է, և մնում է դրան տալ ֆորմալ լուծում:
Սա է ընթացող գործընթացի տրամաբանությունը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը