Լրահոս

09.01.2010 16:53

Լյուդմիլա Սարգսյան. «Մեզ պառակտելն անհնար է»

Լյուդմիլա Սարգսյան. «Մեզ պառակտելն անհնար է»

-Այսօր Հնչակյան կուսակցության կորիզն այնքան ամուր է, սկզբունքային, նվիրված համազգային շարժմանը, որ մեզ պառակտելն անհնար է,- այսօր կայացած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե ովքեր կհասկանան, որ մոլորվել են, իրենք մշտապես պատրաստ են նրանց ընդունել։

-Հայրենի հանրությունը լավագույնս տեղեկացված է, որ մենք վճռական պայքար  տարանք և ազատվեցինք այդ վտանգավոր թափոններից։ Այդուհանդերձ, մենք մեր դուռը բաց ենք թողել բոլոր այն հնչակյանների համար, ովքեր կընդունեն իրենց մոլորությունը և կվերադառնան։ Կարծում եմ՝ կուսակցությունը, լինելով մայր կուսակցություն, ներողամիտ կգտնվի իրական հնչակյան անդամների նկատմամբ,- նշել է Լ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ հանցանքների համար վաղեմության ժամկետ գոյություն չունի, և ուշ թե շուտ բոլորը կանգնելու են օրենքի առաջ ու պատասխան են տալու։

Լ. Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը եղել է, կա ու կլինի համաժողովրդական շարժման ավանգարդում, «Հայ ազգային կոնգրեսի» շարքերում մինչև վերջ պայքարելու է ժողովրդավարության և անկախության ամրապնդման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։